Արտաքին 1 տարի առաջ - 21:55 04-09-2025

Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի և Զելենսկու առաջնային զրուցակիցը. Հունական օրաթերթ

Հունական «To Vima» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանը՝ շեշտելով, որ «սպասվող մեկուսացման» մասին խոսակցություններն այլևս չեն համապատասխանում իրականությանը։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիան բազմակողմանի դիվանագիտություն է վարում՝ միաժամանակ խորացնելով տնտեսական կապերը Չինաստանի հետ՝ հանդես գալով միջնորդի դերակատարմամբ ռուս-ուկրաինական պատերազմում և փորձելով պահպանել հավասարակշռություն Արևմուտքի ու Արևելքի միջև։

Աղբյուրը հիշեցնում է, որ Անկարան Ուկրաինային անօդաչու սարքեր է մատակարարել և միաժամանակ երկու կողմերին հրավիրել բանակցությունների։

«Էրդողանը շարունակում է լինել ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու առաջնային զրուցակիցը»։
Նշվում է նաև, որ Իսրայելի հետ հարաբերությունները լարված են Սիրիայի քաղաքականության պատճառով, մինչդեռ եվրոպական երկրները Թուրքիային դիտարկում են որպես տարածաշրջանային կարևոր գործընկեր։

«To Vima»-ի գնահատմամբ՝ Թուրքիայի ազդեցությունը նկատելիորեն աճել է նաև Լիբիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Հոդվածը եզրափակվում է հետևյալ հռետորական հարցով․ «Էրդողանից հետո այս ժառանգությունն ո՞վ կամ ովքե՞ր են ստանձնելու»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ

Ձեզ գուցե հետաքրքրի