Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 03-09-2025

Սերժ Սարգսյանը, որ խելք ունենար, ԵԱՏՄ-ին չէր միանա․ հարցում

2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ 2․5 տարի բանակցող՝ Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ Հայաստանը միանում է՝ Մաքսային միությանը։ Ներկայումս շատերն ասում են, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՏՄ-ի անդամակցությունից, սակայն որոշներն էլ չեն կիսում այս տեսակետը և ընդդիմանում են։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ճի՞շտ էր, որ 12 տարի առաջ Սերժ Սարգսյանը որոշեց միանալ ԵԱՏՄ-ին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա ճիշտ որոծում էր, որոշներն էլ ասացին, որ պետք չէր միանալ ԵԱՏՄ-ին։

«Որ խելք ունենար չէր միանա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այն ինչ տեղի է ունենում այստեղ սխալ է։ «Ինչ իմանամ, մենք ինչ գիտենք։ Ամենայնդեպս այն ինչ հիմա այստեղ տեղի է ունենում, դա ամենամեծ սխալն է ու ողբերգությունը մեր ժողովրդի համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա սխալ որոշում էր։ «12 տարի առաջ որոշեց, 12 տարի հետո պարզվեց, որ այդ որոշումն այդքան էլ ճիշտ չէր, որովհետև ռուս ղեկավարներն ազնիվ չեն, փակում են ճանապարհները, պատժում են մեզ, խանգարում են, որ մեր երկիրը զարգանա»,- ասաց նա։

«Այո, որովհետև մեր փրկությունը Ռուսաստանն է»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի