Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 01-06-2025

Խելք. վայ չլիներ իրա ծնունդը. մաղթանքներ` Փաշինյանի 50-ամյակին. հարցում

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է, նա դարձավ 50 տարեկան։ Ծնվել է Իջևան քաղաքում: Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-ին ընդունվել է Երևանի պետական համալսարան, սակայն համալսարանը չի ավարտել. հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետ է դարձել 2018 թվականի մայիսի 8-ին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ կմաղթեք Նիկոլ Փաշինյանին»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ոչինչ չի մաղթում Նիկոլ Փաշինյանին, որոշներն էլ ասացին, որ մաղթում են, որ նա հեռանա։

«Խելք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց,որ մաղթում է, որ Փաշինյանը հեռանա։ «Մաղթում եմ, որ հեռանա մեզանից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` նա չպետք է ծնվեր։ «Վայ չլիներ իրա ծնունդը»,- ասաց նա։

«Ոչ մի բան էլ չեմ մաղթում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները