Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:16 27-08-2025

Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կկառուցի թուրքական Kalyon հոլդինգը

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթգիծը կառուցելու է ենթակառուցվածքների, մայրուղիների, երկաթուղային համակարգերի, բնական գազի և նավթի խողովակաշարերի, էներգետիկայի և բնապահպանական նախագծերի ոլորտում գործունեություն ծավալող թուրքական «Kalyon» հոլդինգը։ Նշենք, որի հոլդինգի կառավարման խորհրդի նախագահն է Մուրաթհան Քալյոնջուն։

Նշվում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շրջանակում Ադրբեջանում կառուցվող 110․4 կմ երկաթգիծը և 104 կմ ավտոճանապարհի նախագծերը ևս «Քալյոն» ընկերությունն է իրականացնում։

Քալյնոջուի խոսքով՝ նախագիծը, որը ծովային ճանապարհի պահանջած կես ժամանակահատվածում տեղափոխման հնարավորություն է առաջարկելու, Միջին Ասիայից մինչև Եվրոպա տրանսպորտային հաղորդակցության գործում կարևոր լոգիստիկ կամրջի գործառույթ է իրականացնելու։ Նա շեշտել է, որ աշխատելու են Թուրքիայի կլիմայական հանձնառությունների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համապատասխան։

Ըստ Քայլոնջուի՝ Թուրքիայի արտաքին առևտրի մեջ, որը գերազանցում է 600 մլրդ դոլարը, շատ փոքր մասն է երկաթուղային փոխադրումներից ստացվում։ Երկաթուղիների բաժինը արտաքին առևտրի բեռնափոխադրումներում 1 տոկոսից ցածր է։ Այս նախագծով, որն ունենալու է 15 մլն տոննա բեռնափոխադրման թողունակություն, նախատեսվում է այդ մասնաբաժինը հասցնել 4 տոկոսի։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ