Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 18-01-2022

Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը կմեկնարկի այս տարի

Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022-ին: Նախագծի արժեքը կազմում է 185 մլն թուրքական լիրա (13.7 մլն դոլար), որից 100 միլիոն կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի, գրում է ermenihaber-ը:

Ըստ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի՝ հիշյալ նախագծի իրականացման արդյունքում լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը»:

Նշվում է, որ նախագիծն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ «Botaş»-ի ու ադրբեջանական «Socar»-ի կողմից: Օրական 1.5 մլն խմ թողունակությամբ գազատարի համար Թուրքիա-Նախիջևան սահմանի մոտ կկառուցվի նաև չափիչ կայան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմիզն ու Փյարվիզ Շահբազովն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են 2020-ի դեկտեմբերին:

Թուրքիա–Նախիջևան գազատարը կառուցվի` ի շարունակություն Իգդիր քաղաք տանող գազատարի, որը TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելակետն է։ Այն կսկսվի Իգդիրից և կավարտվի Սադարակում, թուրքական հատվածը կկազմի 85կմ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը