Արտաքին 9 ամիս առաջ - 16:00 27-08-2025

Քոբուլեթիում խեղդված տղան 44-օրյա պատերազմի մասնակից էր, նշանածի ընտանիքի հետ մեկնել էր հանգստի․ SPUTNIK Արմենիա

Սև ծովում` Քոբուլեթիի տարածքում, 24 տարեկան հայ երիտասարդ է խեղդվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Երիտասարդը Գառնի համայնքի բնակիչ Սերգեյ Հակոբյանն էր։ Երիտասարդն իր նշանածի ընտանիքի հետ էր մեկնել հանգստի:

Չնայած բարձր ալիքներին` զույգը որոշել է ծով մտել։ Աղջկան հաջողվել է փրկել, տղային ՝ ոչ։
Ըստ մեր աղբյուրի` զույգը նշանադրվել էր հուլիսի վերջին։

Երիտասարդը ընտանիքի ավագ որդին էր, 44-օրյա պատերազմի մասնակից. նա 2020 թվականին ժամկետային զինծառայող է եղել ՀՀ զինված ուժերում։