Սամվել Կարապետյանի ընտանիքը նոր կուսակցություն է ստեղծում. բացառիկ մանրամասներ. Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում իրեն շարքով-կարգով «չեստ տալու» տեսարաններից եւ ինքնահաստատվում դրանով։ Պաշտոնական բոլոր հաղորդագրություններում մշտապես տեղ են գտնում նման տեսարաններ, գուցե դրանով փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը հզոր է, ու բոլորը խոնարհվում են իր առջեւ։ Փաշինյանը, բառի բուն իմաստով, բոլոլա է սարքել, երբ Սեւան գնալու ճանապարհին երկու շարքային զինվոր փողոցով քայլելիս տեսել են նրա շարասյունը եւ «չեստ» չեն տվել։ Մեզ պատմեցին, որ մոտ մեկ ամիս առաջ Սեւան գնալու ճանապարհին Փաշինյանը զայրացել է այդ փաստից, որ անցնող զինվորները չեն խոնարհվել իր առջեւ, անգամ ասում են՝ իջել եւ բացատրական աշխատանք է տարել, ապա ՊՆ ղեկավարության միջոցով հրահանգել է բոլոր զորամասերին, որ այսուհետ փողոցում վարչապետի շարասյունը տեսնելիս հավսար-զգաստ դիրք ընդունեն եւ «չեստ տան» «մեծարգոյին»։ Պարզ է, որ բոլոր գերատեսչությունները կփորձեն հերքել այս հրահանգը։ Դա բնական է՝ հո չե՞ն ասելու, որ Փաշինյանը Հայաստանը Հյուսիսային Կորեա դարձնելու ցանկությամբ է տառապում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «71 օր ապօրինի կալանքի տակ գտնվող մեծահարուստ բարերար Սամվել Կարապետյանը կալանավայրից արդեն սկսել է քաղաքական կոնկրետ քայլեր իրականացնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է քաղաքական հարթակում ներկայանալ նոր կուսակցությունով, որի անվանումը կասոցացվի Կարապետյանի հայտնի «Մեր ձեւով» արտահայտության հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, կբացի նոր կուսակցություն։ Մյուս ամիս նախատեսված է կուսակցության հիմնադիր համագումարը, որից հետո Նարեկ Կարապետյանը պաշտոնապես կդիմի ՀՀ արդարադատության նախարարություն՝ կուսակցությունը պետական ռեգիստրում գրանցելու համար։

Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը Արցախի քաղաքական իշխանության հետ համատեղ հանրահավաք է կազմակերպում սեպտեմբերի 2-ին` Արցախի անկախության հռչակման օրը։ Նախնական պլանով՝ հանրահավաքը կանցկացվի Ազատության հրապարակում։ Այս հավաքով, բացի այն, որ ընդդիմությունը փորձելու է հակակշռել իշխանությանը՝ ցույց տալով, որ չի պատրաստվում փակել Արցախի էջը, այլեւ հանրությանն ուղերձ է հղելու առ այն, որ ազգային հարցերում համախմբված է, ինչը հնարավորություն է տալիս նաեւ մյուս բոլոր հարցերի հարթման ուղղությամբ քայլեր անել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի