Արտաքին 1 տարի առաջ - 18:42 26-08-2025

Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի մասին առաջարկին. Կատար

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին օգոստոսի 26-ին հայտարարել է, որ միջնորդները դեռևս սպասում են Իսրայելի պաշտոնական արձագանքին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Ալ-Անսարիի խոսքով՝ Իսրայելը ո՛չ ընդունել է ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված առաջարկը, ո՛չ մերժել, ո՛չ էլ առաջարկել այլընտրանք և, ենթադրաբար, չի ցանկանում անել դա։

«Առաջարկը ներկայացվել է։ Այս առաջարկը 98%-ով համապատասխանում է այն պահանջներին, որոնք իսրայելցիները ներկայացրել են մի քանի շաբաթ առաջ։ Հենց նրանք այժմ չեն արձագանքում։ Հետևաբար, ամբողջ պատասխանատվությունը կրում է իսրայելական կողմը, որը չի արձագանքել միջնորդների կողմից ներկայացված և ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված պաշտոնական առաջարկին»,- լրագրողներին ասել է նա։

Ալ-Անսարին ընդգծել է, որ միջնորդների միջև շփումը շարունակվում է Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճնշում գործադրել Իսրայելի վրա։

«Կատարը Գազայի հատվածում որևէ դրական փոփոխություն չի տեսնում, այլ միայն Գազա քաղաքի օկուպացիայի սպառնալիքներ, օգնություն սպասող քաղաքացիական անձանց և լրագրողների վրա հարձակումներ»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ