Արտաքին 5 տարի առաջ - 18:40 27-09-2021

Ադրբեջանի խաղաղության առաջարկին Հայաստանը դեռևս չի տվել դրական պատասխան. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։

Թուրքիայի արտգործնախարարը, ամփոփելով իր խոսքը, շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ