copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 11:45 24-08-2025

Ադրբեջանը կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է Ալիևը։