Արտաքին 2 տարի առաջ - 16:58 01-12-2023

Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պետություններն ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, սակայն ՌԴ-ի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան։

Ինչպես փոխանցում է ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից ընդունում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Լավրովը մասնակցում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում