Արտաքին 10 ամիս առաջ - 11:39 24-08-2025

Ուկրաինան այլևս երբեք ստիպված չի լինի ենթարկվել այն ամոթին, որը «ռուսները» անվանում են «փոխզիջում». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի մամուլի ծառայության կողմից կիրակի՝ օգոստոսի 24-ին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի ենթարկվել այն ամոթին, որը «ռուսները» անվանում են «փոխզիջում»։

«Մեզ անհրաժեշտ է արդար խաղաղություն։ Ինչպիսին կլինի մեր ապագան, մենք ենք որոշում։ Եվ աշխարհը գիտի դա։ Եվ աշխարհը հարգում է դա։ Հարգում է Ուկրաինան։ Ուկրաինան ընկալում է որպես հավասարի», - նշել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ սա հենց այն Ուկրաինան է, որը նա պատկերացնում էր Միացյալ Նահանգներում մեկ շաբաթ առաջ։

«Այսօր և՛ ԱՄՆ-ն, և՛ Եվրոպան համաձայն են. Ուկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի։ Ուկրաինան նվաճել է իր անկախությունը։ Ուկրաինան զոհ չէ, այն մարտիկ է։ Ուկրաինան չի խնդրում, այլ առաջարկում է դաշինք և գործընկերություն։ Եվրոպայի լավագույն բանակը։ Առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաներ։ Դիմացկունության փորձ։ Մենք ասում ենք. «Մեզ ԵՄ-ն պետք է»։ Այո՛։ Բայց այն մեզնից պակաս մեր կարիք չունի։ Եվ բոլորը գիտակցում են դա։ Եվ այսպես են ճանաչում Ուկրաինան։ Ոչ թե որպես աղքատ ազգական, այլ որպես ուժեղ դաշնակից»,- ասել է Զելենսկին։

Նա վստահ է, որ Ուկրաինան կհասնի կայուն, հուսալի և երկարատև խաղաղության։

«Ուկրաինան կստանա այն, քանի որ կստանա անվտանգության երաշխիքներ։ Այնքան ուժեղ, որ աշխարհում ոչ ոք նույնիսկ չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։ Սա միայն մեր նպատակը չէ, սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք և պետք է ժառանգություն թողնենք մեր երեխաներին ու թոռներին՝ ուժեղ Ուկրաինա, հավասար Ուկրաինա, եվրոպական Ուկրաինա, անկախ Ուկրաինա», - վստահեցրել է պետության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին