Ներքին 1 տարի առաջ - 22:45 22-08-2025

Լարված իրավիճակ՝ Եղեգնավանում․ բնակիչները ասում են՝ 4 ամիս է խմելու ջուր չունեն, կգնան կտրուկ քայլերի

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Վեդի խոշորացված համայնքի Եղեգնավան բնակավայրի 1-ին փողոցի 75-ից ավելի տան բնակիչներ զայրացած հավաքվել են գյուղում ու ուզում են ստանալ պատասխան Արարատի մարզպետարանից և «Վեոլիա Ջուր» ընկերությունից։

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում են․ «Արդեն 3-4 ամիս է, խմելու ջուր էս 75 տուն ընդհանրապես չի հասել։ Արդեն 3-4 ամիս է, մեր ու մանուկ, ահել-ջահել խմելու ջրի կարոտ են։

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարին էլ ընդհանրապես դիմելու կարիք չենք տեսնում։ Եթե նա մի քիչ պետական մտածելակերպ ունենար ու արժևորեր մարդու կյանքը, գոնե էս 3-4 ամսվա մեջ մի անգամ կգար գյուղ, կտեսներ՝ ինչով կարող է բնակիչներին օգնել, բայց ոչ մի անգամ չեկավ։ Երևի մտածում է, որ մենք պիտի կոկորդիլոսի նման արտեզյան ջրով ապրենք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո