Ներքին 1 տարի առաջ - 11:16 21-08-2025

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկատվություն է հրապարակել վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ

2025թ. օգոստոսի 14-ից 20-ը Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ տարածքում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 3 երկրաշարժ. օգոստոսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 32 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, օգոստոսի 16-ին Ադրբեջանում՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Օգոստոսի 18-ին երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 1 երկրաշարժ: Օգոստոսի 14-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Սոլա բնակավայրից 285 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին