Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 11:30 20-08-2025

Ոչ միայն չհասկացա, թե ինչ է ցանկացել ասել Տեր-Պետրոսյանը, այլև չկարողացա բացահայտել․ Արսեն Թորոսյան

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր մի քանի անգամ, օրվա տարբեր ժամերին, ուշադիր կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Փորձում էի հասկանալ, թե կոնկրետ ինչ է նա ասել և, առավել ևս, որո՞նք են նրա իրական մոտիվները։ Հաշվի առնելով Տեր-Պետրոսյանի հայտնի կոչը՝ զսպվածություն ցուցաբերելու մասին, ես խիստ զգուշավոր էի և խուսափեցի հապճեպ արձագանքելուց։
Ցավոք, իմ ջանքերն ապարդյուն էին. ոչ միայն չհասկացա, թե ինչ է իրականում ցանկացել ասել Տեր-Պետրոսյանը, այլև չկարողացա բացահայտել, թե ինչու է նա ընդհանրապես կատարել այդ գրառումը։

Իրավիճակի զավեշտալիությունն իրոք հասել է գագաթնակետին։ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը, ով այժմ իրեն դիրքավորում է որպես արմատական ընդդիմադիր, անհիմն և անտեղի մեղադրանքներ է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները, իբր, անարդյունավետ լուծելու համար։ Սա այն դեպքում, երբ մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ ապշելով, որ մենք ընդունել ենք երկրի բնակչության մոտ 3%-ին հավասար թվով տեղահանվածների, առանց վրանային ճամբարներ հիմնելու, առանց նրանց բաց երկնքի տակ թողնելու։ Ի տարբերություն այլ ճգնաժամային իրավիճակների, մենք կարողացել ենք բոլորին, առանց բացառության, արագ ապահովել ժամանակավոր կացարանով և հիմնական կարիքներով։ Չեմ ուզում հիշատակել նաև հետագա աջակցության և բնակարանային ապահովության ծրագրերը։

Ավելին, Տեր-Պետրոսյանը, կարծես կորցրած լինելով ժամանակի և իրականության զգացողությունը, օրինակներ է բերում 90-ականներից՝ այն ժամանակաշրջանից, երբ Հայաստանը դեռևս նոր էր կայանում որպես անկախ պետություն։ Իհարկե, 1991 կամ 1992 թվականներին, երբ պետական կառույցները դեռևս ձևավորման փուլում էին, նրա նշած մոտեցումները կարող էին արդարացված լինել։

Բայց ինչպե՞ս կարելի է համեմատել այդ ժամանակաշրջանը 2020-ականների հետ, երբ պետական կառույցներն ավելի կայացած են, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել մեզ արագորեն գրանցել յուրաքանչյուր տեղահանվածի, գնահատել նրանց կարիքները և հնարավորինս արդյունավետ հասցեագրել դրանք։

Այս անհեթեթ և իրականությունից կտրված գրառումները վկայում են միայն մեկ բանի մասին՝ ժամանակի և քաղաքական իրողությունների նկատմամբ խորացող ապակողմնորոշման մասին։ Տեր-Պետրոսյանի նման հայտարարությունները ոչ միայն արդարացի չեն մեր նկատմամբ, այլև վիրավորական են մեր այն բռնի տեղահանված հայրենակիցների համար, ովքեր, չնայած աննկարագրելի դժվարություններին, ստացել են Հայաստանի Հանրապետության աջակցությունը։
Վաղուց ժամանակն է, որ Հայաստանի առաջին նախագահը դադարեցնի անիմաստ և իրականությունից կտրված գրառումները։ Ճիշտ կլինի, որ նա պարզապես վայելի իր վաստակած հանգիստը, թույլ տալով, որ քաղաքականությամբ զբաղվեն նրա թիմակիցները՝ բացահայտորեն, սեփական դեմքով և անունով, այլ ոչ թե՝ թաքնվելով Տեր-Պետրոսյանի անվան հետևում»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում