Ներքին 1 տարի առաջ - 16:35 13-08-2025

Սամվել Կարապետյանը հաջողության կհասնի և վնասը կկրի կամ այս, կամ հաջորդ կառավարությունը. Ամստերդամ

«Արբիտրաժի պարագայում սկզբունքը հետևյալն է, որ ժամանակ առ ժամանակ կառավարություններն արտակարգ միջանկյալ որոշումները չեն կատարում, բայց վերջնական որոշումները կատարում են: Ուստի, ժամկետների խնդիրն է այստեղ կարևորվում: Բոլոր այս գործերի վերջնական արդյունքն ակնհայտ է. պարոն Կարապետյանը հաջողության կհասնի, նա կստանա փոխհատուցում, և վնասը կկրի կա՛մ այս, կա՛մ հաջորդ կառավարությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը:

Նա նշեց, որ եկեղեցու հարձակման մասով էլ կդիմեն բոլոր հնարավոր միջազգային հարթակներին. «Կառավարության կողմից եկեղեցուն ահռելի աջակցություն ցուցաբերող անձնավորության՝ վստահորդիս դեմ հարձակման մասով ասեմ՝ իրենք սխալ ուղու վրա են, ահա թե ինչու եմ բազմիցս ասել՝ լրջագույն հնարավորություն է՝ մտնել երկխոսության մեջ, քանի դեռ ծախսերը չեն բարձրացել ոչ միայն կառավարության, այլ նաև Հայաստանի ժողովրդի համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում