Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 10-08-2025

Եթե Նիկոլը գերիների մասին Ալիևի մոտ բարձրաձայնած լիներ, այդ հարցը լուծված կլիներ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը, հայաստանյան լրագրողների հարցերին ի պատասխան, թե Թրամփի և Ալիևի հետ խոսե՞լ է Բաքվում պահվող գերիների մասին, ասել է, թե չկա այդպիսի բանակցություն, որտեղ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայրենակիցների թեման չի բարձրացնում:

«Այդ թեման քննարկվել և բարձրացվել է բարձրագույն մակարդակում: Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը՝ այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել: Քանի դեռ արդյունք չկա, իսկ, ցավոք, արդյունք չկա, և տեղի չի ունեցել այն՝ ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ բարձրագույն մակարդակում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կբարձրացնենք», -ասել է նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը Ալիևի առաջ հայ պատանդներին ազատելու հարցը բարձրացրե՞լ է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ եթե գերիների մասին բարձրաձայնվեր, ապա արդյունք կլիներ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։ «Չգիտեմ, չեմ էլ հետաքրքրվում տենց բաներով», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ եթե գերիների մասին խոսվեր, ապա արդյունք կլիներ։ «Կարծում եմ ոչ, եթե բարձրացրած լիներ, մինչև հիմա այդ հարցերը լուծված կլինեին»,-նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` այդ հարցը միշտ պետք է բարձրացվի։ «Կարծում եմ, որ պետք ա բարձրացրած լինեն, դա շատ կարևոր հարց ա», -ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին