Երևան +20°
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:35 25-07-2023

Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, նույն վիճակում կլիներ, ինչ հիմա Սերժ Սարգսյանն է

«1992 թ-ին Արցախում նմանատիպ իրավիճակ էր, ադրբեջանցիները զենքի ուժով գալիս էին Լաչինը փակում էին, ուզում էին շրջափակել ու ժողովրդից պահանջել, որ անձնատուր լինի։ Այդ ժամանակ մենք Շուշին վերցրինք, զորքերը քաշեցինք առաջ՝ դեպի Լաչին, ու կենաց-մահու կռիվ սկսեցինք ադրբեջանցիների հետ։ Արդյունքում, 2-3 ամսվա ընթացքում ադրբեջանցիներին մոտ 30 կմ հետ շպրտեցինք, հետո մեզ միացան այլ ջոկատներ, ու հասանք մինչև Կուբաթլու։ Ադրբեջանիցներն այդ ժամանակ հասկացան, որ զենքի ուժով իրենք չեն կրող հաղթել»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդեն ավելի քան 225 օր Արցախը շրջափակման մեջ է, ինչ ելքեր է տեսնում այս իրավիճակից։

«Բայց եթե այն ժամանակ մեզ պետությունը խանգարեր, մենք զենքը շուռ կտայինք պետության ու իշխանավորների դեմ, մենք այդքան ուժեղ էինք։ Այսօր էլ միայն զենքով մենք կարող ենք վիճակը փոխել, պետք է տոտոլ մոբիլիզացիա հայտարարել, ամբողջ երկիրը ոտքի պետք է կանգնի։ Բայցի Արցախը կորցնելու վտանգից, այս իրավիճակը ստորացնում է հայ ժողովրդին, հայ ազգին, ոնց որ մարդկանց բերել, հավաքել են մի տեղ ու չեն կերակրում, ասում են՝ իրար կերեք»։

Դիտարկմանը, թե իշխանությունը այլ օրակարգ ունի, որի մեջ պատերազմը չի մտնում, նա ասաց, որ յուրաքանչյուր հայ պետք է հայտարարի, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լուծելու Արցախի ճակատագիրը, դա մեկ անձի ճակատագիր չէ, դա պետության ճակատագիր է։

«Հայությունը պետք է հավաքվի ու ասի՝ մենք չենք ընդունելու Նիկոլի՝ «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունը։ Չենք ընդունելու, որ Փաշինյանը լուծում է մեր հայրենիքի, մեր մարմնի ճակատագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ժողովրդին թափ տալ, դուրս գալ այս աննամուս իրավիճակից, սա ինչ վիճակ է, գետինը մտնելու վիճակ է։ Եթե մենք պարտված լինեինք, ես այսքանը չէին ասի, բայց մենք չենք պարտվել , մենք գիտենք, որ այսօր էլ կարող ենք հաղթել, բայց այնպես են անում, որ մենք ստորանանք, դրա համար հարկավոր է բացել երկրորդ ճակատը»։

Անդրադառնալով ԵԿՄ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, մասնավորապես նաև այն դիտարկմանը, թե Վազգեն Սարգսյանն անգամ խորհրդային բնակում չէր ծառայել, Եղիազարյանն ասաց, որ եթե Վազգեն Սարգսյանը զոհված չլիներ, ողջ լիներ, նույն վիճակում կլիներ, ինչ հիմա Սերժ Սարգսյանի կարգավիճակն է։

«Վազգեն Սարգսյանը պետք է մեռներ, որ իրեն դարձնեին սպարապետ, շատ մարդիկ ուրախացան այն ժամանակ, երբ նա զոհվեց, քանի որ նրա շուրջ ձևավորվել էր այն ուժը, որ Հայաստանը բռի մեջ էր պահում։ Վազգենը Հայաստանը բռի մեջ էր պահում։ Երբ նա գնաց, ամեն մարդ սկսեց իր տեղն ամրացնել ու իր ապահանջներն առաջ քաշել, ու արդյունքում ունեցանք սա։ Կեղծ իրականությունը ստեղծում է կեղծ վարքագիծ, դու չես կարող արդար վարքագիծ ունենալ, դու պետք է կապիկություն անես, մեյմունություն անես ու ազգին բռնել տաս, արդյունքում ունենք սա»։

Նա ընդգծեց, որ չի հետևել ԵԿՄ-ի համագումարին․ «Որովհետև, դեռ 2019 թ-ի սեպտեմբերին, երբ ես դեռ ԵԿՄ-ում էի, հրահանգ եղավ Երկարպահը հաշվառելու, թե քանի մարդ կա ռեզերվային, օր ու գիշեր աշխատեցինք ու 7000 մարդու անուն ազգանունով ցուցակ ներկայացրինք պաշտպանության նախարարին, բայց 2020 թ-ին արդեն 7000 մարդ չկար, այնպես արեցին, որ Երկրապահը քայքայվեց, արժանի մարդիկ հեռացան»։

Նա նշեց, որ 30 տարվա արցախյան պայքարի ժամանակ կեղծ պատմություններ ու կեղծ իրականություն է ներկայացվել։

«Անգամ կեղծ հանրագիտարան գրեց Զորի Բալայանը, մենք Մարտունաշենն ու Գետաշենն էինք պաշտպանում, բայց ինձ ոչ ոք հարց չի տվել, թե ինչպես եք պաշտպանել, բայց գրում էին հանրագիտարան։ Կեղծ իրականություն ու կեղծ պատմություններ էին գրվում, հերոս էին անվանում մարդկանց, որոնք հերոսներ էին, նա էլ պետք է հերոս ձևանար։ Նույնը հիմա է, ում աթոռ են տալիս, պինդ կառչում է աթոռից, որ իր որովայնը լցնի, բայց ինքը չգիտի, որ ինքը ուտում է մեր հայրենիքի լեշը։ Ինչո՞ւ Նիկոլը չի կարող զուգահեռներ անցկացնել իր և Վազգեն Սարգսյանի միջև, կարող է, որովհետև մեր իրականությունն այնպիսին է, որ ով ում հերն է անիծում, ով ումից է բամբասում, ով է իրական հերոսը, ով է ճշմարիտը, մենք չենք կարողանում տարբերել, դրա համար էլ Նիկոլն իրավունք ունի էդպես ասելու։ Չկա մեկը, որ ասի՝ «արքան մերկ է», հասարակությունը շարունակելու է ծափահարել նրան, մինչև որ մեկը չասի, որ «թագավորը մերկ է»։ Արդյունքում, նրա մտքին ինչ փչում է, այն էլ ասում է ու զուգահեռներ է անցկացնում»։

Ամենից շատ դիտված