Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:12 06-08-2025

Մխիթար Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․

««Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր արցախցի Մխիթար Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Երեք ժամ տևած դատական նիստից հետո Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանը մասնակիորեն բավարարեց քննիչի՝ կալանքը երկարաձգելու միջնորդությունը՝ նշանակելով տնային կալանք՝ բացակայելու արգելք խափանման միջոցի համակցությամբ։

Դատավոր Հարությունյանի վարած նիստերն ու կայացրած որոշումները պարզապես պետք է վայելել։ Նրա օրինականությունը, հետևողականությունն ու կարգապահ մոտեցումը անկեղծ հիացում են պատճառում։

Պաշտպանյալս մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, և ըստ քննիչի՝ մեղադրանքը հնարավոր է փոխվեր առանձնապես ծանր հանցագործության»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ