Արտաքին 10 ամիս առաջ - 20:28 02-08-2025

Թբիլիսիի Բագեբի թաղամասում հրդեհը մարվել է

Թբիլիսիի Բագեբի շրջանում անտառային հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Հրդեհը սկսվել է այսօր կեսօրին։ Բագեբին ծածկված էր խիտ ծխով։

Հրդեհը չի ազդել բնակելի շենքերի և ենթակառուցվածքների վրա։ Հրշեջներին հաջողվել է բավականին արագ տեղայնացնել օջախները։

Հրդեհի պատճառները այս փուլում անհայտ են։ Վրաստանում այս օրերին ուժեղ շոգ է։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բազմիցս կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել՝ հրդեհներից խուսափելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի ծայրամասում գտնվող Բագեբի շրջանում, կրակն արագ տարածվում է հարակից անտառում։

Ամենից շատ դիտված