Ներքին 1 տարի առաջ - 13:50 02-08-2025

Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին. Հետք

«Հետք»-ը գրում է. «Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել:

Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ:

Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանեցին, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը:

Նշված որոշման հիման վրա` 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

«Վերաբերելի օրենսդրական ակտերի, ՀՀ կառավարության 2018թ. մարտի 29-ի թիվ 336-Ա որոշման և անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջների խախտմամբ: Ուստի Դատախազության կողմից ներկայացվել են գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներ»,-հայտնում են Գլխավոր դատախազությունից»։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
21:56 Ժամը 20:00-ի դրությամբ մասնակցության արդյունքները
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է