Արտաքին 10 ամիս առաջ - 23:27 01-08-2025

Հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՀՀ հացահատիկ բաց թողնելու համար. Օվերչուկ

Ռուսաստանի իշխանությունները հանձնարարել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետով հացահատիկային բեռների Հայաստան տեղափոխումն ապահովելու համար:

Հանձնարարականի մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար Վերին Լարսով, որի տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները»,- ըստ РИА Новости-ի՝ լրագրողներին ասել է Օվերչուկը:

Ձեզ գուցե հետաքրքրի