«Ռուսական մարդասիրական առաքելությունը» և «Եվրասիա» ՀԿ–ն Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո այսօր սկսել են Արցախից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն առաքելու լայնածավալ նախագիծը։
Ակցիայի առաջին փուլը կիրականացվի օգոստոսի ընթացքում։ Ակցիան կընդգրկի շուրջ 30 հազար բռնի տեղահանվածների, որոնց ավելի քան 140 տոննա օգնություն կբաժանվի։
Օգնության բաշխումը կսկսվի Մասիս համայնքից։
Oragir.News- ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչո՞ւ է Ռուսաստանը տեղահանված արցախցիներին օգնություն ուղարկել»։
Հարցվածների մի մասը նշեց, որ Ռուսաստանն այդպես փորձում է լավը երևալ, որոշներն էլ ասացին, որ ուրախ են դրա համար։
«Ռուսաստանը միշտ դավաճանել ա մեզ», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Ռուսաստանի նախագահը կաշառք է տալիս։
«Թող ուղարկի ինչ ա էղել, հո պետական փողեր չի։ Ինչ որ մեկի անձնական փողերին ռեկետ ա արել, ասել ա սրանց 30000 դոլար փող կուղարկես, որ իմանան իբր Ռուսաստանը, Պուտինն ա ուղարկել։ Իսկ դա սուտ է, խաբեություն։ Կրեմլը երբեք հայերին օգնություն չի տա։ Ստեղ ուզում ա խուլիգանություն անի, կաշառք ա տալիս», - նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` Ռուսաստանը մեր բարեկամն է, այդ պատճառով էլ ուղարկել է այդ օգնությունը։
«Ռուսաստանը մարդ ա, դրա համար էլ ուղարկել հո սրա Փաշինյանի նման չի», - ասաց նա։
«Լավ ա արել», - պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները` տեսանյութում։