Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 20:02 31-07-2025

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան խաղաղության շուրջ մինչև օգոստոսի 8-ը։

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի տեղակալ Ջոն Քելլին։

«Ռուսաստանը և Ուկրաինան պետք է համաձայնության գան հրադադարի և երկարատև խաղաղության շուրջ։ Ժամանակն է գործարք կնքել։ Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ դա պետք է արվի մինչև օգոստոսի 8-ը»,- ասել է Քելլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Ուկրաինայի հարցով նիստում։

Քելլին հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել խաղաղությունն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան

Ձեզ գուցե հետաքրքրի