Ներքին 11 ամիս առաջ - 18:49 31-07-2025

ՍԴ նախագահն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

2025 թվականի հուլիսի 31-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում։

Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել սահմանադրական արդարադատության ոլորտում Իրաքի Դաշնային գերագույն դատարանի հետ հարաբերություններն ակտիվացնելու, փոխայցերի և փորձի փոխանակման գործում Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավիի ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացրած աշխատանքները:

Դոկտոր Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական ծառայության ընթացքում ջանք չի խնայել՝ նպաստելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցության ակտիվացմանն օժանդակելու միջոցով:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից