Ներքին 1 տարի առաջ - 19:19 12-11-2024

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ:

Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության, զարգացման եւ ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ եւ փորձով կնպաստի երկու երկրների միջեւ միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը:

Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, եւ հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առեւտրաշրջանառության ոլորտում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ