Ներքին 1 տարի առաջ - 10:59 30-07-2025

Գառնի համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է «Քարերի սիմֆոնիայի» տարածքում օտարված հողամասի նկատմամբ

Կոտայքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված շուրջ 1 միլիոն 255 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 483 միլիոն 500 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, դատախազի միջնորդագրի հիման վրա, համայնքին է վերադարձվել 1 անշարժ գույք: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձան հանդիսացող տարածքում օտարված՝ 0.10519 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ (հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնելու աշխատանքներն ընթացքի մեջ են):

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը