Ներքին 1 տարի առաջ - 10:11 30-07-2025

Լարված իրավիճակ՝ Վանաձորում. բնակիչները չթույլատրեցին անջատել ջուրը․ shamshyan.com

Հուլիսի 28-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Վանաձորի նախկին քիմգործարանի հանրակացարանում ապրող 25 ընտանիքներ խոչընդոտեցին «Վեոլիա»-ի ջրամատակարարման դադարեցման փորձը՝ փակելով ջրհորը և կանխելով ընկերության մուտքը փականներին։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասել են․

«Տարիներ շարունակ վճարել ենք ջրի համար՝ ըստ իրենց տեղադրած ջրաչափերի, սակայն «Վեոլիա»-ն դրանք չի ճանաչում՝ շենքի սեփականության վիճահարույց կարգավիճակի պատճառով։ Հանրակացարանը դեռ պատկանում է սնանկացած «Քիմբրոմ» ընկերությանը։

Ընկերությունը մեկ տարի առաջ տեղադրել է ընդհանուր ջրաչափ, որից հետո ծախսերը կտրուկ աճել են։ Մենք կասկածում ենք, թե ջուրը սպառվում է նաև ուրիշների կողմից։ Ընկերությունը նշում է՝ նախկինում եղել են կորուստներ և ջրագողություն։ «Վեոլիա»-ի մասնագետները հայտնաբերել են, որ որոշ բնակիչների ջրաչափերն անճշգրիտ են, իսկ ծորակներից հնարավոր է ջուր բաց թողնել՝ առանց հաշվիչի արձագանքի»։

Վերջում բնակիչներն ասացին, որ իրենք պատրաստ են վճարել միայն իրենց փաստացի սպառած ջրի դիմաց, իսկ «Վեոլիա»-ն հայտարարեց, որ պատրաստվում են դիմել ոստիկանություն՝ կողպեքը հեռացնելու նպատակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը