Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 10:31 29-07-2025

Սահմանազատումից հետո մեզ մոտ իրավիճակն ավելի անվտանգ է դարձել. Նոյեմբերյանի համայնքապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկից հետո Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերում իրավիճակն ավելի անվտանգ է։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։

«Եթե նախկինում մեր համայնքների բնակիչների, ինչպես նաև այստեղով տեղաշարժվողների ուղղությամբ կրակելու հավանականությունը մեծ էր, ապա այժմ իրադրությունը փոխվել է, որովհետև արդեն կա սահմանային գոտի, որը երկուստեք համաձայնության արդյունքում վերահսկվում է սահմանապահների, այլ ոչ թե կանոնավոր բանակային ստորաբաժանումների կողմից։ Մեր տարածքները երբևէ այդքան անվտանգ չեն եղել, ինչպես հիմա»,- ասաց Աղաբաբյանը։

Նրա հավաստմամբ՝ Նոյեմբերյան համայնքում ու հարակից գյուղերում բնակիչների կյանքն ավելի է աշխուժացել, ինչին նպաստում են հաճախակի կազմակերպվող մեծ միջոցառումները։

«Այս տարի ևս Կողբում, ավանդույթի համաձայն, մեծ ոգևորությամբ նշեցինք Վարդավառի տոնակատարությունը։ Տարեց տարի շատ ավելի մեծ շուքով ու ավելի մեծ քանակի մարդկանցով, թե՛ տեղացիներ, թե՛ հյուրեր, նշում ենք սպասված միջոցառումը։ Վարդավառի տոնը միայն ջրոցին կամ ուրախ տրամադրությունը չեն, դա նաև մարդկանց համախմբելու հիմք է, մեր ինքնության առհավատչյան, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը պահպանելու խորհուրդը։ Մենք այնպես ենք համադրում բոլոր այս գործոնները, որ միջոցառումը դառնա խորհրդանշող իրադարձություն։ Ամեն տարի փորձում ենք նոր բան մատուցել ժողովրդին։ Նոյեմբերյան խոշորսցված համայնքը ներառում է 17 գյուղ, ուստի բոլոր բնակավայրերից կազմակերպում ենք բնակիչների մասնակցությունը, ովքեր արդեն ինտեգրվել են գործընթացին»,- ասաց Արսեն Աղաբաբյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ