Ներքին 1 տարի առաջ - 19:10 27-07-2025

Սևանում ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է․ ՆԳ նախարարի տեղակալները հրահանգավորում են իրականացրել։

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

«Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։

Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։

Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին ու հանգստյան գոտիներում, Սևանա լճին և լողափերում անցել են ուժեղացված ծառայության՝ իրականացնելով կանխարգելիչ, նաև իրազեկման միջոցառումներ։

Սևանա լճում և ափամերձ տարածքներում Ջրային պարեկային և Փրկարար ծառայությունների աշխատակիցները իրականացնում են վերահսկողություն՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք խստորեն պահպանել անվտանգության, ճանապարհային երթևեկության և համակեցության բոլոր կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ