Ներքին 1 տարի առաջ - 13:43 25-07-2025

Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակն անհամատեղելի են

Սրբազան պայքարի համակիր, քաղբանտարկյալ, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են, գրել է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Աղվանի մոտ երկու տարի առաջ հայտնաբերվեց ծանր հիվանդություն։ Բարդ վիրահատությունից հետո անցնելով քիմիոթերապիայի կուրսեր՝ Աղվանը 3 ամիսը մեկ պարտադիր պետք է անցնի հետազոտություններ, լինի բժիշկների վերահսկողության ներքո։ Ըստ ժամանակացույցի՝ հաջորդ հետազոտությունը պետք է իրականացվի սեպտեմբերին։

Բացի այդ, Աղվանի առողջապահական վիճակի բարելավման համար անհրաժեշտ են զբոսանքներ, մաքուր օդ, հատուկ սննդակարգ։

Աղվանի դեպքն արժանի է առանձին ուշադրության, քանի որ իր՝ անազատության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը բացասական է անդրադառնում երիտասարդ տղայի առողջությանը։

Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ մեր ամենից հայրենասեր քաղաքացիներն առանց որևէ հիմքի հայտնվում են բանտերում։ Բռնապետական ռեժիմի համար անգամ զսպող հանգամանք չէ մարդու առողջական դրությունը։ Կալանքը՝ որպես խափանման միջոց, սրանց օրոք վերածվել է պատժի միջոցի։

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ դիմել նաև ՀՀ ՄԻՊ-ին։ Կրկնում եմ՝ պայմանավորված առողջական վիճակով՝ Աղվան Արշակյանն օր առաջ պետք է լինի ազատության մեջ՝ իր մայրիկի կողքին։

Վստահ եմ, որ այսպիսի ազնիվ և խիզախ երիտասարդներն են կերտելու վաղվա մեր օրն ու ապագան»։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ