Ներքին 1 տարի առաջ - 22:21 24-07-2025

Մեր գյուղում այգի մշակելով նորմալ կապրես. ճոճկանցի

Ճոճկանցի պարոն Սամվելն արդեն կես դարից ավելի է Հայաստանի հյուսիսի այգիներն է մշակում՝ տարեցտարի շենացնելով այն: Ճոճկանի իր տուն ու տեղը, հողն ու ջուրը ոչնչի հետ չի փոխի նա։

Հեկտարներով՝ կեռասի, արքայանարնջի, դեղձի, հոնի այգիներ է մշակում: Oragir.News-ի հետ զրույցում գյուղացին նշում է, որ ճոճկանցիներն աշխատասեր մարդիկ են, դեռ սովետական տարիներին իրենց գյուղի՝ հատկապես դեղձի համբավը հասել էր աշխարհի բոլոր անկյուններ:

Պարոն Սամվելն առհասարակ դժգոհող տեսակ չէ, ավելի շատ սիրում է, որ մարդն իր գլուխը կախ գործ է անում՝ առանց տեղին ու անտեղի քննադատելու մյուսներին: Նա ափսոսանքով է հիշում սովետի ժամանակները, խոստովանում է, որ այդ տարիները շատ դրական կողմեր ունեին, քաղաքն ու գյուղը զարգանում էին գրեթե համաչափ։

Թեև այս տարի Ճոճկանի այգիները տուժել են կարկուտից, սակայն այգեգործը չի ընկճվում։ Նա վստահեցնում է, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ճոճկանցիներն իրենց աշխատասիրությամբ ապրուստի միջոց կստեղծեն:

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը