Ներքին 1 տարի առաջ - 17:33 24-07-2025

ԵՄ օժանդակությամբ մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելությունը

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ՀԸԳՀ/ ներքո իրականացվող սպառողների շահերի պաշտպանության բարեփոխումների համատեքստում մեկնարկել է նոր տեխնիկական աջակցության առաքելություն՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀԸԳՀ մշտադիտարկմանը, իրականացմանը և հաղորդակցությանը» ծրագրի շրջանակներում։ «Աջակցություն սպառողների շահերի պաշպանության օրենսդրության մոտարկմանը 2» առաքելությունն իրականացվել է Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի (UOKiK) փորձագետների կողմից։

Այցի ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կազմակերպվել են աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել են ծրագրի պատասխանատուներ և փորձագետներ, շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում՝ արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ։

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել սպառողների պաշտպանության օրենսդրության բարեփոխումներին շարունակական աջակցության համար՝ հավելելով, որ այն գործնականում արդեն իսկ ցույց է տվել իր հաջողված արդյունքները։ Մասնավորապես առաջին տեխնիկական աջակցության առաքելության շրջանակում միջազգային փորձագետների ներկայացրած առաջարկությունների հաշվառմամբ մշակված օրենսդրական փաթեթը հուլիսի 3-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից։

Օրենսդրական բարեփոխումների երկրորդ փաթեթով նախատեսվում է փորձագիտական թիմի աջակցությամբ մշակել փոփոխություններ՝ սպառողական պայմանագրերում անարդար պայմանների, մոլորեցնող և համեմատական գովազդի, սպառողների իրավունքների, ապրանքի վաճառքի պայմանագրերի վերաբերյալ ԵՄ դիրեկտիվներին համահունչ։

Հանդիպումների ընթացքում փորձագետներին ներկայացվել են իրականացված աշխատանքների ընթացքը, վեր են հանվել գործընթացի առկա հարցերը և հստակեցվել հետագա գործողությունները։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց