Ներքին 1 տարի առաջ - 11:45 24-07-2025

Տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ կստեղծվի

Կառավարությունը կստեղծի տեքստիլ ոլորտի պետական հիմնադրամ, որին վերապահված են լինելու օպերատոր գործառույթներ։ Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում։

Նշվում է, որ, չնայած վերջին տարիների ոլորտի աճին, դեռևս մի շարք խնդիրներ մնում են անլուծելի, մասնավորապես՝ հումքի սահմանափակ հասանելիություն, արտադրական բազաների տեխնոլոգիական հնացում, մարդկային կապիտալի պակաս, ներքին շուկայի փոքր ծավալ, արտահանման կազմակերպման դժվարություններ, բրենդի և ճանաչելիության խնդիր, ֆինանսավորման սահմանափակ հնարավորություններ։

Սահմանվում է, որ տեքստիլ ոլորտի օպերատորը և նրա գործունեությունը պետք է հիմնված լինեն Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ստեղծման փորձի վրա։

Նշվում է, որ տեքստիլ ոլորտի օպերատորի ստեղծումը կնպաստի ոլորտի կենտրոնացված, համակարգված զարգացմանը և կապահովի որոշմամբ սահմանված օպերատորին վերապահված գործառույթների իրականացումը։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց

Ձեզ գուցե հետաքրքրի