Արտաքին 1 տարի առաջ - 12:18 23-07-2025

Ճապոնիայի վարչապետը հերքել է իր պաշտոնաթողության մասին լուրերը

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան հայտարարել է, որ նախկին վարչապետների հետ որևէ քննարկում չի վարում իր պաշտոնաթողության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ավելի վաղ ճապոնական մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ հուլիսի 20-ին խորհրդարանի վերին պալատի ընտրություններում տարած պարտությունից հետո Իսիբան կհրաժարվի վարչապետի պաշտոնից։ Սիգերու Իսիբայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերին արդեն կորցրել էր վերահսկողությունը խորհրդարանի ստորին պալատում։

Հուլիսի 20-ին ընտրություններում պարտությունից հետո Իսիբան հայտարարել էր, որ ընդունում է «դառը արդյունքը», սակայն հրաժարական չի տա և կկենտրոնանա ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վրա։ Նրան արդեն հաջողվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համաձայնության հասնել ճապոնական ապրանքների համար 15% մաքսատուրքերի շուրջ։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց