Ներքին 1 տարի առաջ - 11:52 23-07-2025

Ֆասթ Բանկը Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը (տեսանյութ)

Ֆասթ Բանկն օրերս Քաջարանում բացել է իր նոր՝ 37-րդ մասնաճյուղը, որը գործում է Լեռնագործների փողոցի թիվ 15 հասցեում։ Մասնաճյուղը հագեցած է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ ներառյալ հարմարավետ սպասասրահ, մասնավոր խորհրդատվական գոտիներ և փորձառու մասնագետներ։

Ֆասթ Բանկի գործառնական տնօրեն, տնօրինության անդամ Ալիկ Ստեփանյանն ասել է․

«Քաջարան քաղաքի մասնաճյուղը լինելու է ունիվերսալ մասնաճյուղ, հաճախորդներին առաջարկելու է ժամանակակից բանկային պրոդուկտներ և ծառայություններ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված: Մասնաճյուղի հիմնական նպատակը նաև լինելու է բնակչության ֆինանսական կրթվածության բարձրացումը` ուղղված թվային բանկինգից անվտանգ օգտվելուն»:

Նոր մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ հաշիվների բացում և կառավարում, վարկային ու ավանդային գործարքներ, փոխանցումներ, քարտային ծառայություններ և առցանց բանկինգի փաթեթ։

Քաջարանի մասնաճյուղի բացումը ոչ միայն նոր ֆինանսական հնարավորություններ է առաջարկում համայնքի բնակիչներին, այլև նոր աշխատատեղեր է ստեղծում՝ խթանելով տեղական տնտեսությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև Բանկի հավելվածը։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց