Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 18:47 22-07-2025

Փաշինյանը երկակի ստանդարտներ է կիրառում. իրեն ամեն ինչ կարելի է, մյուսներին՝ ոչ. փաստաբան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հալածանքները դադարեցնելու և նրան անհապաղ ազատ արձակելու պահանջով իրականացված ստորագրահավաքը ավարտվել է։

Մեկ շաբաթվա ընթացքում 3000 ստորագրություն է հավաքվել, որը Սրբազանի պաշտպանական խումբը ներկայացնելու է դատարան։ Գաղափարը Սրբազանի աջակիցներինն է, իսկ իրավական ձևակերպումները` փաստաբան Թամարա Յայլոյանինը, ով հանդիսանում է Միքայել Սրբազանի կողմից լիազորված պաշտպան։

Փաստաբանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Վեհարանը գրոհելու հայտարարություններին, ասում է. «Փաշինյանը երկակի ստանդարտներ է կիրառում. իրեն ամեն ինչ կարելի է, մյուսներին՝ ոչ»։

Մանրամասները` տեսանյութում։