Ներքին 1 տարի առաջ - 17:24 22-07-2025

Նախատեսվում է ստեղծել շուրջ 60 մշտական և 450 սեզոնային աշխատատեղ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 22-ին այցելել է «Ագրոպրո» ընկերություն։ Այցին մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։

«Ագրոպրո» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շահառու։ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն գյուղում ընկերությունը հիմնել է 75 հա դեղձի ինտենսիվ պտղատու այգի։ Ներդրումների ծավալը կազմում է 3.8 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերության ղեկավարի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքով, ծանոթացել այգու ենթակառուցվածքին, ներդրումային ծրագրի մանրամասներին և ընթացիկ աշխատանքներին։

Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 60 մշտական և 450 սեզոնային աշխատատեղ այգում։

Ընկերությունը նախատեսում է նաև հիմնել գյուղատնտեսական առաջնային արտադրանքի լոգիստիկ կենտրոն, որը ներառելու է թարմ մրգի սառեցում, պահեստավորում, տեսակավորում, փաթեթավորում և արտահանման կազմակերպում։

Լոգիստիկ կենտրոնի կառուցման շրջանակում կկառուցվի սառնարանային տնտեսություն, տեսակավորման և փաթեթավորման հոսքագիծ, ինչպես նաև ստվարաթղթե փաթեթավորման տարաների արտադրության արտադրամաս։

Ծրագրի արդյունքում ստեղծվելու է շուրջ 30 մշտական և 250 սեզոնային աշխատատեղ՝ ամսական միջինում 440,000 ՀՀ դրամ աշխատավարձով։ Ներդրումների ծավալը կկազմի 2․65 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերությունն ունի «Global Gap» միջազգային սերտիֆիկատ։

«Ագրոպրո» ընկերությունն օգտվել է նաև Էկոնոմիկայի նախարարության մի շարք այլ ծրագրերից, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից, մաքսատուրքից ազատման արտոնությունից։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել