Ներքին 1 տարի առաջ - 16:20 21-07-2025

Հերթական տեղեկատվական պատերազմը․ ադրբեջանցի կնոջ պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն իրեն խոշտանգել է

«Ամենայն հավանականությամբ սա տեղեկատվական գործողություն է, կամ, ինչպես ասում են, տեղեկատվական պատերազմ Հայաստանի դեմ, որը վարում է Ադրբեջանը։ Ադրբեջանը երբեք իրեն չի սահմանափակել Հայաստանի դեմ թշնամական գործողությունների գործիքակազմում, և սա այդ գործողություններից մեկն է»,- ասաց վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ մի երիտասարդ կին պնդում է, թե իբր ենթարկվել է ՀՀ ԱԱԾ ծառայողների խոշտանգումներին։

Ինչ վերաբերում է ՀՀ կողմից այդ տեղեկությունը չհերքելուն, Վրթանեսյանը պատասխանեց.

«Ովքե՞ր են։ Արդյոք «հայկական կողմ» կարելի՞ է համարել այն մարդկանց, ովքեր գնում են Էջմիածին՝ Մայր Աթոռը գրոհելու։ Դրա համար այդ հարցին երևի կպատասխանեմ այսպես»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամյան երկու ալիքներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երիտասարդ մի կին պատմում է, թե ինչպես են ՀՀ ԱԱԾ-ում կոտրել իր ձեռքի մատները։

Ամենից շատ դիտված

21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
14:43 Ավետ Բարսեղյանն ու փոքրիկ Զաբելը՝ անկեղծ կադրում. Սիրուշոյի նոր հոլովակը
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
11:30 Բացահայտվել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Աժ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը
09:35 Սևակ Միքայելյանը «պրիզնատ» չի՞ գալիս Փաշինյանին
23:30 Անվերապահ աջակցությունս եմ հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն․ Նինա Կարապետյանց
09:09 Խաղաղության համար անհրաժեշտություն է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի մասին խոսույթը չշարունակել
16:53 Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը
17:43 Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային

Ձեզ գուցե հետաքրքրի