Ներքին 1 տարի առաջ - 22:38 18-07-2025

Այսօր ՀՀ ՔԿ է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը

Այսօր ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտնում է` նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։

Խորհուրդը համոզված է, որ այս գործընթացը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։

Նշվում է, որ Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ պահանջից անմիջապես հետո առաջին պետական պաշտոնյան, որ հայտնվել է ճնշումների և քրեական հետապնդման թիրախում, հենց Արցախի պետական նախարարն է դարձել։

Ամենից շատ դիտված