Ներքին 1 տարի առաջ - 19:46 18-07-2025

ՀԷՑ-ի պետականացման նախագիծը ոչ միայն սահմանադրական նորմերն է խախտում, այլև ակնհայտ քաղաքական որոշում է. Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացման օրենսդրական նախաձեռնությունը բացարձակ անգրագիտություն էր։ Այսօր մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով՝ նախագիծը ոչ միայն սահմանադրական նորմերն է խախտում, այլև ակնհայտ քաղաքական որոշում է, ինչը հաստատվում է Սամվել Կարապետյանի կալանավորման և ՀԷՑ-ի պետականացման նախագծի ժամանակագրությամբ։

«Փաշինյանի կողմից ՏԿԵՆ ուղարկված նամակի բովանդակությունը, որը վերաբերում էր ՀԷՑ-ի պետականացմանը, մեզ որևէ կերպ չի բացահայտվել։ Այդ մեկ ամսվա ընթացքում անգամ մոտավոր քննարկումներ այդ թեմայով չեն եղել։ Որքան գիտեմ, նամակում գրված է, որ եթե այս ժամանակներում հարցը չլուծվի, ապա կպետականացվի։ Եթե կա մի պետական մարմին, որն ասում է, թե այդ հարցը մեզ հետ քննարկել են, մեղմ ասած՝ թող ապացուցի»,- ասաց Ղազինյանը։

Նրա համոզմամբ՝ ՀԷՑ-ի պետականացման ակնհայտ քաղաքական որոշման մասին փաստում է նաև նոր կառավարչի նշանակումը (Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ռոմանոս Պետրոսյանին այսօր նշանակեց ՀԷՑ կառավարիչ)։

«Նշանակվում է կառավարիչ իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որևէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով այս ընկերությունում։ Իսկ ՀԷՑ-ը սպեցիֆիկ ոլորտ է և՛ ռազմավարական, և՛ մասնագիտական առումով»,- ընդգծեց Ղազինյանը։

ՀԷՑ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը պատահական չի համարում, որ Փաշինյանի կառավարությունը խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ սկսեց այս գործընթացը։
«Ես մեկ ապացույց է, որ պրոցեսը քաղաքական է, քանի որ մենք 6800 աշխատող ունենք, երևի իրենց պետք են այդ աշխատակիցները»,– շեշտեց Ղազինյանը։

Ղազինյանը մանիպուլյացիա որակեց իշխանության հայտարարությունները, թե 2023 թվականին ՀԷՑ–ն ունեցել է 500 հազար դիմում, 2024–ին` 1 մլն։ Նրա խոսքով` դիմումների մեջ են նաև նոր բաժանորդ դառնալու վերաբերյալ դիմումները։ Ղազինյանը նշեց, որ ՀԿԾՀ–ի հարուցած վարույթների հարցը նույնպես ճիշտ չի ներկայացվում։
«Ասում են` 11 վարույթ։ Ասեմ ձեզ, որ վերջին 11 վարույթից ոչ մեկը չի վերաբերում հոսանքազրկումներին։ Այդտեղ կա տեղակատվության տրամադրման հետ կապված և այլն։ Չի եղել որևէ քննարկում։Առաջարկել եմ ուղիղի եթերում իրենց ուզած ձևաչափով քննարկեն իրենց փաստարկներն ու մեր հակափաստարկները։ Մենք հարց չտան, այլ իրենք տան, իսկ մենք պատասխանենք»,- նշեց Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում