Ներքին 1 տարի առաջ - 23:35 17-07-2025

Հայաստանը Բուլղարիայի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել

Այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել եմ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ Գրել է Մխիթար Հայրապետյանը:

Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի վերածելու ճանապարհին։ Նիստի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Բուլղարիայի նորարարությունների և աճի նախարարության միջև։

Հուշագիրը միտված է խորացնելու Հայաստան-Բուլղարիա համագործակցությունը տեխնոլոգիական նորարարության և գիտահետազոտական գործունեության ոլորտում։

Հուշագրի վավերացումով ընդգծվեց երկու երկրների պատրաստակամությունը՝ խթանելու նորարարությունը, նպաստելու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և գիտական հետազոտությունների կիրառական արդյունքների իրականացմանը։

Ամենից շատ դիտված