Ներքին 1 տարի առաջ - 20:03 17-07-2025

Մեքենայովս տրոլեյբուսի ճանապարհը փակեցի, ասեցի՝ կյանքի հարց ա, էդ աղջկան իջեցրեք. Մարության

Մոտ 50 տարի առաջ Երևանում տղաները կարող էին մեքենայով փակել տրոլեյբուսի ճանապարհն ու ստիպել սիրելի աղջկան իջնել տրոլեյբուսից: Մոտ կես դար առաջ մի էսպիսի պատմությամբ սիրված դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ստիպեց տրոլեյբուսից իջնել կարմիր գեղեցիկ զգեստով հմայիչ աղջկան, նստեցրեց մեքենան, տարավ թատրոն, հետո «զագս»:

Այո, Մարությանն ու փոքրերի սիրելի Ալլա մորաքույրն ամուսնացած են արդեն 49 տարի և պնդում են՝ կենցաղը չի սպանում սերը:

Թատրոնում և կինոյում 130-ից ավելի դեր խաղացած դերասանը հիմա էլ Թիվ-թվաբանություն է խաղում: Հիշում է հայկական թատրոնի մեծերին, մեծ ոգևորությամբ պատմում ուսուցչի՝ Մհեր Մկրտչյանի՝ կուլիսային զավեշտները, հանդիսատեսի արտառոց արձագանքներն ու այն ամենն, ինչ մնացել է տասնամյակների հիշողություններում:

Ամենից շատ դիտված