Հուլիսի 9-ին Երևանը հյուրընկալել էր Harmony Meetup VII ամենամյա միջոցառումը, որը մեկ հարկի տակ է համախմբում Web3 ոլորտի առաջատարներին։ Միջոցառմանը
Fastex-ը ոլորտի փորձառու մասնագետների հետ բացահայտել է առկա մարտահրավերները և փոխանակվել նորարարական գաղափարներով և Web3-ի հեռանկարներով։
Harmony Meetup VII-ի ընթացքում ամփոփվել են Fastex-ի նախորդ վեց ամիսների ձեռքբերումները՝ նոր պրոդուկտների թողարկում, էկոհամակարգի աճ և շուկայի ընդլայնում։ Fastex-ի հաջորդ կարևոր ձեռքբերումը FTN հուշադրամի (
FTN Note) թողարկումն է, ինչպես նաև Fastex դեբետային քարտի թարմացումը և նոր պրեմիում տեսակի Fastex մետաղական քարտը:
Harmony VII-ին բոլոր այցելուները հնարավորություն են ունեցել ծանոթանալ էկոհամակարգի զարգացման ծրագրին, շփվել թիմի անդամների հետ։ Միջոցառումը լուսաբանվել է միջազգային առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ Harmony VII-ին այս տարի ներկա են գտվել News.Bitcoin.com մեդիայի լրագրող Դեյվիդ Սենսիլը և Cointelegraph-ի լրագրող Ջովանի Պինին։
News.Bitcoin.com-ի հետ զրույցում Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը խոսել է բրազիլական շուկա մուտք գործելու Fastex-ի ծրագրերի մասին: Նրա խոսքով՝ ոլորտում առկա մրցակցության համատեքստում Բրազիլիան՝ որպես տարածաշրջան, հնարավորություն կտա ներգրավել նոր օգտատերերի։
Fireblocks-ի վաճառքի գծով ղեկավար Մայքլ Փարսնզը Bitcoin News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Fastex-ի հետ համագործակցությանը՝ ընդգծելով Fireblocks-ի ենթակառուցվածքների կիրառությամբ Fastex էկոհամակարգում անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու կարևորությունը։
Harmony Meetup VII-ը ևս մեկ անգամ նշանավորվել է ամուր համագործակցությունների և գործընկերային կապերի ձեռքբերմամբ՝ ձևավորելով Web3 համայնք և սահմանելով խաղի նոր կանոններ։
Fastex-ի մասինՀիշեցնենք, որ
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը,
Fastex Card-ը,
YoWallet-ը և
ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով։