Ներքին 1 տարի առաջ - 16:09 17-07-2025

Երևանում ավտոմեքենայից ջուր թռցնելու համար տեղի ունեցած վիճաբանության հետևանքով կա վիրավոր. shamshyan.com 

Հուլիսի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Շանթ» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղամարդը «ձախ հոնքային շրջանի և ձախ հետականջային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ջանիբեկյան փողոցի 2 հասցեի մոտ Երևանի բնակիչ 51-ամյա Մհեր Մ․-ն մեքենայով ջուր թռցնելու համար վիճաբանել է Երևանի բնակիչ 47-ամյա Յուրի Բ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ ձեռքով հարվածել է Մհեր Մ․-ի դեմքին՝ պատճառելով վնասվածքեր և հեռացել։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված