Ներքին 10 ամիս առաջ - 17:50 16-07-2025

Թշնամությունից թող չխոսի մի մարդ, ով ամենաշատն է ատում արցախցուն․ Մետաքսե Հակոբյան

«Այսօր արցախցին մտածում է՝ լավ էր մնալ Արցախում, կամ կմեռներ, կամ լեզու կգտներ Ադրբեջանի հետ»,- այս մասին օրեր առաջ News.am-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, անդրադառնալով Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այն որակելով որպես փորձ՝ թշնամացնելու հայաստանցի և արցախցի մեր հայրենակիցներին։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների անունից խոսող, իրեն ԼՂ պատգամավոր երևակայող մեկը՝ Մետաքսյա Հակոբյան անունով, ասում է, թե շատերն ասում են՝ ավելի լավ էր մնայինք Ղարաբաղում՝ կա'մ կմեռնեինք, կա'մ լեզու կգտնեինք Ադրբեջանի ղեկավարության հետ, քանի որ միգուցե ադրբեջանցիներն իրենց ավելի լավ վերաբերեին, քանի այստեղ ստրուկի կարգավիճակով, օկուպացված ապրում են։ Սույն տիկնոջ նման կերպ արտահայտվելը երկու պատճառ կարող է ունենալ, կամ իր նշած օկուպացիան իր ուղեղում է, կամ սա նպատակադրվել է թշնամացնել հայաստանցի և ղարաբաղցի հայրենակիցներին, լրատվամիջոցից լրատվամիջոց է թռչում, որ հրահրի մարդկանց՝ դուրս գալու պայքարի՝ զի, ինչպես ինքն է ասում՝ միակ լուծումը վարչապետի հրաժարականն է։ Իսկ թե ինչ է արել Հայաստանի իշխանությունը, ինչպես է իր քաղաքացիների հետ ձեռք ձեռքի տված տեղահանման րոպեից մինչ այս պահը աջակցում, սա գիտեն մեր հայրենակիցները և գնահատում են։ Իսկ նման ցնդաբանություններ լսողններին պարզապես խնդրում եմ փոխել ալիքը, չթշնամանալ միմյանց հետ. սրա նմանների նպատակը դա է։ Թե բա՝ պատգամավոր»,- գրել է նա։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմանը, Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց՝ իշխանության ներկայացուցիչների արձագանքը կանխատեսելի էր։

Նրա խոսքով՝ ՔՊ-ականները տարիներ շարունակ նվաստացրել ու ստորացրել են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հայությանը, իսկ այսօր փորձում են իրեն ներկայացնել որպես անբարոյական քարոզչության գործիք։
«Ես նախ հասկանում եմ, որ քպականները իմ ամենամեծ բանակն են կազմում հետևորդների, բայց ի տարբերություն իրենց, ես իրենցից որևէ մեկին իրականում ոչ դեմքով, ոչ անունով չգիտեմ։ Իրենք են բանակն են, ովքեր նվաստացրին, ստորացրին հային, մասնավորապես արցախյան հատվածին և հանձնելով Արցախը, գրանցեցին որպես հաջողություն»,-նշեց պատգամավորը։

Մեր զրուցակիցը նաև նկատեց՝ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են մոռացության տալ, թե իրականում ովքեր են պատասխանատու տեղի ունեցած ողբերգությունների համար։
«Իրենք ինձ համար անհատներ չեն, դրանք անանցյալ, իրենցից ոչինչ, ընդհանրապես, բացի սարսափից, աղետից, արյունից, որ բերել են մեր կյանք, ուրիշ որևէ նշանակություն ունենալ չեն կարող։ Իրենց խորհուրդները բնական է՝ հենց իրենք են լսելու»,-ընդգծեց նա։

Մետաքսե Հակոբյանի համոզմամբ, իշխանությունների պահվածքը հետևողական է՝ նրանք փորձում են սադրել հակամարտություն Հայաստանի քաղաքացիների և Արցախից տեղահանվածների միջև։

«Թող թշնամության մասին չխոսի մի մարդ, ով ողջ հոգով, ողջ սրտով քարոզում է ատելություն արցախցիների նկատմամբ։ Եվ ոչ միայն արցախցիների, ընդհանրապես՝ հայ էն տեսակի նկատմամբ, ով չի հարմարվում հայրենիքի կորստյան հետ։ Նա ամենաշատն է ատում արցախցուն»,- ասաց Հակոբյանը։

Նա վստահ է՝ իր խոսքն ու դիրքորոշումը ընկալելի է այն մարդկանց համար, ովքեր անցել են պատերազմի ու տեղահանության ճանապարհով։

Հակոբյանը հիշեց նաև Արցախյան շրջափակման ժամանակ հնչած հայտարարությունները, որոնցում, ըստ նրա, բարձրաձայնվում էր՝ իբր 150․000 արցախցուն կարելի է զոհաբերել՝ իբր թե 3 միլիոն հայի փրկելու համար։
«Իհարկե, իրենք 150000-ին զոհում են առայսօր, բայց որևէ կերպ չենք տեսնում 3 միլիոնի փրկությունը, որովհետև հավասարապես զոհվում են 3 միլիոնը», – շեշտեց պատգամավորը։

«Ես չեմ առանձնացնում նրանց և որևէ մեկի անունը կամ դեմքը չեմ էլ իմանում։ Իրենք ինձ համար հայրենիքը կեղեքող, հային ոչնչացնող տեսակ են, որի նույնիսկ ազգությունը չգիտեմ, չեմ ճանաչում»,-ամփոփեց Մետաքսե Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից

Ձեզ գուցե հետաքրքրի