Ներքին 1 տարի առաջ - 11:52 15-07-2025

Հայաստանում երբևիցե դիտված ամենաբարձր ջերմաստիճանը՝ +43,7

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը պատմական ակնարկ է կատարել և տեղեկացրել, որ Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում 2011թ-ի հուլիսի 31-ին՝ +43,7 աստիճան, իսկ Երևանում 2018թ-ի հուլիսի 12-ին՝ +42,4 աստիճան։

Նշենք, որ, ըստ կենտրոնի տարածած հաղորդագրության, հուլիսի 15-ին, 18-19-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 14-19-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին