Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայի հյուսիսում
copy image url

Իսրայելն ընդլայնում է ռազմական գործողությունները Գազայի հյուսիսում

Արտաքին 6 ժամ առաջ - 19:39 09-07-2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ Հանունում, ՀԱՄԱՍ-ի դեմ ցամաքային գործողություններն ընդլայնելու մասին։

Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը։

Նշվում է, որ իսրայելցի զինվորականների գնահատմամբ՝ Բեյթ Հանունում տեղակայված ստորգետնյա թունելներում թաքնված են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տասնյակ անդամներ։

«Ուժերը գործում են ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու, ահաբեկիչներին վերացնելու և ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունները ոչնչացնելու համար»,-հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։