Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:00 07-07-2025

Արծվիկ Մինասյանի նկատմամբ այդպիսի միջնորդությունը կստվերի արդարադատության գործունեությունը. Աղազարյան

ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ Արծվիկ Մինասյանին հզաարավոր մարդիկ են ճանաչում և ճանաչում են շաատ լավ։

«Տիկին գլխավոր դատախազ, նման մարդկանց նկատմամբ այդպիսի միջնորդությունը կստվերի արդարադատության գործունեությունը։ Բոլորն էլ հավասար են արդարադատության առջև։ Հավասար են և պետք է պատասխան տան իրենց արածների համար, բայց ինչքանով ես հասկացա միջնորդությունից, ըստ էության, Արծվիկ Մինասյանը մեղադրվում է նրա համար, որ, ենթադրաբար, իմացել է, որ այդ հատվածում ապօրինի կառույց կա և համապատասխան գործընթաց չի նախաձեռնել։ Բայց այսօր Հայաստանում այդպիսի հազարավոր օբյեկտներ կան, Երևանում նմանատիպ հազարավոր հողամասեր կան, որոնց վրա ապօրինի կառույցներ կան։ Դա բոլորս էլ գիտենք, դուք էլ գիտեք։ Դա համապետական աղետ է, որը պետք է լուծենք»,-նշեց նա։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր