Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 11:45 04-07-2025

Փեզեշքյանն ու Էրդողանը Ադրբեջանում են

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը այցով ժամանել է Ադրբեջան։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Սպասվում է, որ Իրանի նախագահը կմասնակցի Ստեփանակերտում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) 17-րդ գագաթնաժողովին։ Հաղորդվում է, որ Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նշվում է, որ Իրանի նախագահը վայրէջք է կատարել Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանում։